Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունների վերականգնման պայմաններ է առաջ քաշել

Jan 05, 2016 Comments Off on Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունների վերականգնման պայմաններ է առաջ քաշել

Ինչպես հաղորդում է Life News-ը` հղում անելով Reuters գործակալությանը,  ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլա Ալ-Մուալեմը հայտարարել է, որ թագավորությունը չի բացառում Իրանի հետ դիվանագիտական  հարաբերությունների վերականգնման հավանականությունը:

« Թեհրանը պետք է «դադարեցնի միջամտությունը այլ երկրների, այդ թվում` Սաուդյան Արաբիայի ներքին գործերին»»,ասել է նա:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Մոտոհիդե Յոսիկավան հայտնել է, որ Տոկիոն պատրաստ է օգնել  երկու երկրների միջև հակամարտության կարգավորմանը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան Իրանի հետ  դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել է հունվարի 4-ին: Իսկ երկու երկրների միջև հակամարտությունն սկսվեց հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում հայտնի շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրի մահապատժից հետ:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: