Թուրքիան դատապարտել է

Jan 05, 2016 Comments Off on Թուրքիան դատապարտել է

ria.ru-ն տեղեկացնում է,որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում իրականացված հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատիժը հայտարարել է,որ  Թուրքիան դեմ է մահապատիժներին, հատկապես քաղաքական շարժառիթներով իրականացված մահապատիժներին:

«Մենք դեմ ենք ցանկացած մահապատժի, հատկապես երբ դրանք քաղաքական շարժառիթներով են: Մեզ համար անընդունելի է մահապատժի աջակցումը»,- հայտարարել է Քուրթուլմուշը՝ ավելացնելով, որ Սաուդյան Արաբիան և Իրանը իրենց բարեկամներն են, և իրենք չեն ուզում, որ նրանք հակամարտեն:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: