ՀՀ մի շարք ավտոճանապարհներ փակ են, առկա է մերկասառույց

Jan 05, 2016 Comments Off on ՀՀ մի շարք ավտոճանապարհներ փակ են, առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Բլագոդարնոյե, Գորիս-Սիսիան, Մեղրի-Կապան, Հրազդան-Ջրառատ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Սևան-Վարդենիս անվտոճանապարհը փակ է եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով: Խորհուրդ է տրվում զերծ մնալ երթևեկությունից:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է թույլ ձյուն:

Շիրակի մարզում առկա է ուժեղ քամի:

Արագածոտնի մարզում, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում, Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Արմանիս, Ուրցասար, Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Տաշիր-Կաթնառատ, Գեղարքունիքի մարզի Արփունք, Ախպրաձոր, Տրետուք, Կուտական, Ազատ, Այրք, Գեղաքար, Կախակն, Կութ, Մաքենիս, Ն.Շորժա, Վ. Շորժա, Նորաբակ, Ջաղացաձոր, Մադինա, Կալավան, Անտառամեջ, Ծաղկաշեն գյուղեր տանող ավտոճանապարհները. նշված գյուղերում և Սյունիք մարզի Մեղրու սար կոչվող հատվածում առկա է ուժեղ քամի և բուք:

Գեղարքունիքի մարզում առկա է ուժեղ բուք:

Ծիլքար ավտոճանապարհին առկա են բուք և խցանումներ:

Դժվարանցանելի են Ստեփանավան-Օձուն, Գեղարքունիքի մարզը, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Հրազդան-Հանքավան, Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Շվանիձոր, Գորիս-Կապան, Սիսիան-Զանգեր, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Կապուտան-Հատիս-Զովաշեն, Արտաշատ-Վայք-Ջերմուկ, Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Ոսկեպարի ոլորանները ՝ բեռնատար ավտոմեքենաների համար:

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց ՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՝ խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: