ՀՀ տարածքի մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք

Jan 05, 2016 Comments Off on ՀՀ տարածքի մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք

Հանրապետության տարածքում հունվարի 5-6-ին, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվոում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հունվարի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 5-7-ին աստիճանաբար կբարձրանա, ցերեկը՝ 4-5 աստիճանով, գիշերը՝ 8-10 աստիճանով: Երևանում հունվարի 5-6-ին, 8-9-ին սպասվում է ձյուն, 7-ին՝ առանց տեղումների եղանակ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: