«Ես Ամուդայի վերջին հայն եմ»,- ասում է սիրիական քաղաքի բնակիչը

Jan 05, 2016 Comments Off on «Ես Ամուդայի վերջին հայն եմ»,- ասում է սիրիական քաղաքի բնակիչը

«Արևելքի» աղբյուրներով՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Ամուդա քաղաքում (Հասակեի շրջան) ընդամենը մեկ հայ ընտանիք է մնացել: Մենք կարողացանք գտնել նրանց և կապ հաստատել Ամուդայի վերջին հայի՝ Գևորգ Մոշիկյանի հետ, ով սիրիական հյուսիսային այդ քաղաքում ապրում է քրոջ և 85-ամյա մոր՝ Երանուհի Մկրտիչ Գրիգորյանի հետ: Հիմնականում քրդերով բնակեցված Ամուդա քաղաքում ժամանակին քրիստոնեական մեծ համայնք է եղել, այդ թվում՝ 300 հայ ընտանիք: Այսօր վեց քրիստոնյա ընտանիք է մնացել, որից մեկը Մոշիկյանների երեք հոգանոց ընտանիքն է: Գևորգ Մոշիկյանն Ամուդայի գլխավոր գյուղատնտեսն է, միաժամանակ նրան է վստահվել կառավարական որոշ գործեր՝ թղթավարություն, ջրհորերի հսկողություն և Մասնագիտութունը ստացել է Հալեպի համալսարանում՝ 1984-ին: Ղամիշլիից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ամուդան Սիրիայի քչաթիվ քաղաքներից է, որ այսօր քիչ թե շատ ապահով է սիրիական պատերազմի վտանգներից: Քաղաքը գտնվում է սիրիական բանակի հսկողության տակ, իսկ Գևորգ Մոշիկյանն ասում է, որ քաղաքում քչաթիվ քրիստոնյանների անվտանգությունն ապահովված է քրդերի շնորհիվ: Ամուդայում 1950-ականներին նույնիսկ հայկական դպրոց է գործել, ուր հաճախել է Գևորգը: Հայկական եկեղեցի էլ է գործել, որ Ամուդայի վեց քրիստոնեական եկեղեցիներից մեկն է եղել. հայկական եկեղեցին, անգործության մատնվելուց հետո, գնվել է մի հայ ընտանիքի կողմից, իսկ հետո՝ վաճառվել: Եկեղեցին, ինչպես նաև հայկական դպրոցը, Ամուդայի քրիստոնեական շատ այլ կառույցների պես այսօր փլված են, ինչպես նշում է մեր զրուցակիցը, միայն երկու քրիստոնեական եկեղեցի կա, որոնց պահպանությունը Ղամիշլիի ավետարանական և կաթոլիկ համայնքներն են ստանձնել:

 

Մանրամասներն` այստեղ

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: