Բեյոնսեի ոճաբանը մանրամասներ է ներկայացնում

Jan 04, 2016 Comments Off on Բեյոնսեի ոճաբանը մանրամասներ է ներկայացնում

Մոդայիկ ոճաբան Թայ Հանթերը երկար տարիներ արդեն աշխատում է Բեյոնսեի հետ: 34-ամյա աստղի համար նա ստեղծում է տպավորիչ համերգային հագուստներ և աշխատում կարմիր գորգերի նրա կերպարների վրա, հայտնում է spletnik.ru-ն:

Վերջերս Թայը իրեն փորձել է նոր ոլորտում: Հենարանով հեռախոսների համար նա ստեղծել է հատուկ պատյան, ինչը թույլ է տալիս անելու տպավորիչ սելֆիներ: Պայծառ լապտերի շնորհիվ լուսանկարում դեմքը ավելի թարմ է երևում, իսկ մաշկը` ավելի հարթ: Այդ աքսեսուարը արդեն շատ աստղերի է դուր եկել:

Чехол от Тая Хантера

Թայը Բեյոնսեի հետ աշխատում է ավելի քան 16 տարի: «Նրա ոճը զարգացել է, նա դարձել է մոդայի օրենսդիր: Ինձ թվում է, որ նա կարող է հագնել աղբի փաթեթ և այնպես անել, որ դա նրա վրա ցնցող երևա: Իմ աշխատանքը այդպես հեշտ է նաև այն պատճառով, որ Բեյոնսեն զարմանալի մարդ է ուժեղ հոգով, նա գիտի, թե ինչպես ձեռնտու լույսի տակ մատուցի այն ամենը, ինչ դու նրան հագցնում ես»,- ասել է Թայը:

Тай Хантер

Համերգի համար հագուստ ստեղծելը սկսվում է ճեպանկարներից, որոնք ուղարկում են դիզայներները: Յուրաքանչյուր գաղափար մանրակրկիտ ուսումնասիրվում է` հաշվի առնելով, թե երգչուհին ինչքան ազատ կկարողանա շարժվել դրա մեջ և ինչ տեսք կունենա: Ապա ընտրվում է կտորը և կարվում:

Тай Хантер

Վերջնական որոշումը միշտ մնում է Բեյոնսեին, սակայն աստղը լսում է իր ոճաբանի կարծիքը: Թայն էլ իր հերթին պատրաստ է միշտ օգնել Բեյոնսեին և գտնել նրա համար լավագույն հանդերձանքը:

Тай Хантер

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: