Արտակարգ ռեժիմ`Վրաստանում

Jan 04, 2016 Comments Off on Արտակարգ ռեժիմ`Վրաստանում

Վրաստանի ՆԳՆ-ում գործող Արտակարգ իրավիճակների ղեկավարությամբ զբաղվող գործակալությունը վերջին օրերի ընթացքում աշխատում է «արտակարգ ռեժիմով, ձյան տեղումների հետևանքով առաջացած խնդիրների լուծման համար»: Այդ մասին ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Տեղեկագրում նշվում է, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գործակալության աշխատակիցները երկրի տարբեր շրջաններում ձյան տակից հանել են տասնյակ մեքենաներ և ուղևորների, որոնք ուժեղ ձյան պատճառով չեն կարողացել շարունակել երթևեկությունը:

ՆԳՆ տվյալներով Վրաստանի՝ արևմտյան հատվածում «ձյան մեջ խրված մի քանի մեքենաներում գտնվել են անչափահաս երեխաներ, որոնք փրկարարների կողմից տեղափոխվել են անվտանգ վայրեր:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: