Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Բաղդադում բաց է. Իրաքի ԱԳՆ

Jan 04, 2016 Comments Off on Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Բաղդադում բաց է. Իրաքի ԱԳՆ

Իրաքում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը բաց է ինչպես նախկինում և գտնվում է անվտանգության մեջ, հայտնել է Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմեդ Ջամալը:

«Իրաքի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները շարունակվում են: Ավելի վաղ Իրաքը հայտարարել է իր կողմնորոշման մասին՝ դեմ արտահայտվելով շեյխ ան-Նիմրի մահապատժին, քանի որ այդպիսի գործողությունները չեն նպաստում միջազգային հարաբերությունների ամրապնդմանը և ազդում են հասարակական հանգստության վրա: Քարոզիչը կոչ էր անում խաղաղ ճանապարհով փոփոխություններ իրականացնել»,- հայտարարել է Ջամալը:

Նա ավելացրել է, որ «միջազգային իրավունքը երկրների վրա պատասխանատվություն է դնում առաքելությունների անվտանգության համար: Իրաքը զգուշությամբ է վերաբերվում դեսպանատների և քաղաքական առաքելությունների անվտանգությանը, ինչպես նաև կարևորում է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները»:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: