Ջոնի Դեպի դուստրը` բրիտանական LOVE ամսագրի շապիկին

Jan 04, 2016 Comments Off on Ջոնի Դեպի դուստրը` բրիտանական LOVE ամսագրի շապիկին

16-ամյա մոդել և դերասանուհի Լիլի-Ռոուզ Դեպը զարդարել է բրիտանական LOVE ամսագրի 15-րդ համարի շապիկը՝ հայտնում է Spletnik-ը։

Լիլին շապիկից նայում է իր խոշոր գեղեցիկ, շագանակագույն աչքերով։ Համարի հերոսուհու դիմահարդարումը բավականին վառ է՝ կապույտ և նարնջագույն ստվերաներկ, վարդագույն շրթներկ։ Նրա այտերը նույնպես վարդագույն են ներկված։

Գեղեցկուհի Լիլի-Ռոուզի մասնակցությամբ նոր համարը վաճառքի կհանվի փետրվարի 8-ին։

Ջոնի Դեպի և Վանեսա Պարադիի դուստրն առաջին անգամ չէ նկարահանվում փայլերես ամսագրի համար։ Բացի այդ, աղջիկը ցանկանում է նկարահանվել կինոյում։ Նրան արդեն դեր են տվել Քևին Սմիթի «Յոգայի սիրահարները» ֆիլմում, որտեղ նա կխաղա հայրիկի հետ։

Лили-Роуз на обложке LOVE

Лили-Роуз Депп

Лили-Роуз Депп

Лили-Роуз Депп

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: