Ֆրանսիայի կոչը`Սաուդյան Արաբիային եւ Իրանին

Jan 04, 2016 Comments Off on Ֆրանսիայի կոչը`Սաուդյան Արաբիային եւ Իրանին

Ֆրանսիան Սաուդյան Արաբիային եւ Իրանին կոչ է արել թուլացնել լարվածությունն այն բանից հետո, երբ Էր Ռիյադը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ: «Մենք պետք է զգոնություն ցուցաբերենք Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հարցում: Ֆրանսիան կողմերից յուրաքանչյուրին կոչ է արել թուլացնել լարվածությունը»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակ Ստեֆան Լե Ֆոլը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան հունվարի 3-ին խզել էր հարաբերությունները Իրանի հետ շիա քարոզիչ Նիմր ան Նիմրին Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկելու պատճառով:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: