Արսեն Բաբայանը՝ ԱԺ նախագահի ձնաբքի մեջ մնալու մասին

Jan 04, 2016 Comments Off on Արսեն Բաբայանը՝ ԱԺ նախագահի ձնաբքի մեջ մնալու մասին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձնաբքի հետևանքով երկկողմանի փակվել է Սևան-Վարդենիս ավտոճանապարհը, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, գտնվում էր նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ու ԱԺ մի շարք պատգամավորներ:
Այս առնչությամբ ֆեյսբուքյան էջում ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը գրառում է արել. «Նկատի ունենալով բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ խոսել եմ ՀՀ ԱԺ նախագահի հետ։ Գալուստ Սահակյանն այցելել է մարզերից մեկում բնակվող ազգականին։ Ճանապարհին իրեն շատ լավ է զգացել, որևէ խոչընդոտի չի հանդիպել։ Քամին ճանապարհի մի հատվածում ձյուն է լցրել, որն արագ մաքրվել է համապատասխան ծառայությունների կողմից։ Սենսացիոն որևէ երևույթ տեղի չի ունեցել։ Ձմռանը միշտ էլ լինում են ձնով լցված ճանապարհներ»:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: