Սիրիայում ավարտում է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը

Jan 04, 2016 Comments Off on Սիրիայում ավարտում է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը

Սիրիայում ավարտվել է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը. ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ):

«ՔԶԱԿ-ի վարձած ամերիկյան Veolia ընկերությունը ոչնչացրել է 75 ցիլինդր ջրածնի ֆտորիդ՝ Տեխասի իր օբյեկտում»,-ասված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Դա ավարտում է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը, որի մասին հայտարարել էր Սիրիայի արաբական հանրապետությունը»,-ասված է ՔԶԱԿ-ի հայտարարության մեջ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: