ԱՄԷ-ն իր դեսպանին հետ է կանչել Իրանից

Jan 04, 2016 Comments Off on ԱՄԷ-ն իր դեսպանին հետ է կանչել Իրանից

Արաբական Միացյալ Էմիրություններն իր դեսպանին հետ է կանչել Իրանից և հայտարարել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի ցածրացման մասին՝ մինչև գործերի հավատարմատարի մակարդակի: Այս մասին նշված է ԱՄԷ ԱԳՆ հայտարարությունում:
«Այս քայլը կապված է Պարսից ծոցի արաբական երկրների ներքին գործերին Իրանի շարունակվող միջամտությամբ, որը վերջին ժամանակներս հասել է աննախադեպ մակարդակի»,- նշված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել էին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Սուդանը:
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունը սրվել է հունվարի 2-ին, երբ սաուդական իշխանութունները մահապատժի են ենթարկել շիա կրոնական գործիչ Նիմր ալ-Նիմրին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: