Եվրոպայի ներգաղթը կազմակերպում են «Մուսուլման եղբայրներ»-ը. Զեման

Jan 04, 2016 Comments Off on Եվրոպայի ներգաղթը կազմակերպում են «Մուսուլման եղբայրներ»-ը. Զեման

Եվրոպա մասսայական ներգաղթի կազմակերպիչն է հանդիսանում «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիան, հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխական ռադիո «Պլյուս»-ում ունեցած ելույթի ընթացքում:

«Մուսուլման եղբայրներ»-ը չեն կարող պատերազմ սկսել Եվրոպայի դեմ, դրա համար նրանք ուժ չունեն,- ասել է Զեմանը,- Սակայն նրանք կարող են աճող արտագաղթի ալիք պատրաստել, և աստիճանաբար տիրել Եվրոպային այնպես, ինչպես դա տեղի է ունենում արևմտաեվրոպական մի քանի շրջաններում»:

Չեխիայի նախագահը կրկնել է իր նախկին կարծիքն այն մասին, որ ներկայիս Եվրոպայի ներգաղթը համարում է «կազմակերպված ներխուժում». «Կարծում եմ, որ այդ ներխուժումը կազմակերպում է «Մուսուլման եղբայրներ»-ը»,- ասել է Զեմանը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: