Սաուդյան Արաբիան կդադարեցնի Իրանի հետ ավիահաղորդակցությունը

Jan 04, 2016 Comments Off on Սաուդյան Արաբիան կդադարեցնի Իրանի հետ ավիահաղորդակցությունը

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը մտադիր է ամբողջովին դադարեցնել Իրանի հետ ավիահաղորդակցությունը։

Բացի այդ, երկիրը մտադիր է խզել Թեհրանի հետ կոմերցիոն բոլոր կապերը և արգելք դնել իր հպատակների կողմից Իրան այցելելու վրա։ Ընդ որում՝ նախարարն ընդգծել է, որ իրանցի ուխտագնացները կարող են այցելել թագավորություն։

Ադիլ ալ-Ջուբեյրը երեկ հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ պատճառաբանելով երկրի ներքին գործերին Իրանի բացահայտ միջամտության գործոնով։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: