Սաուդյան Արաբիան չի կարող ծածկել իր մեծ սխալը

Jan 04, 2016 Comments Off on Սաուդյան Արաբիան չի կարող ծածկել իր մեծ սխալը

Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումով Սաուդյան Արաբիան չի կարող ծածկել իր մեծ սխալը՝ շիա քարոզիչ շեյխ Նիմր ան Նիմրի մահապատիժը: Այս մասին հայտնել է Իրանի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահինին, հայտնում է Tasnim-ը:

Փոխնախարարի խոսքով՝ սպանելով մուսուլման գործիչ այաթոլլահ Նիմր ան Նիմրին, որը ողջ իսլամական աշխարհի մի մասն էր, սաուդյան իշխանությունները եւս մեկ ռազմավարական սխալ են թույլ տվել: Դիվանագիտական հարաբերությունները խելու ուղղությամբ Էր Ռիյադի չկշռադատված քայլը կարող է միայն սրել տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը եւ հանգեցնել ահաբեկչության եւ արմատականության աճին: Իրականում վնաս է հասցվել ոչ թե դիվանագետներին, այլ տարածաշրջանի իսլամական երկրների ժողովուրդներին»,-նշել է փոխնախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: