Պորոշենկոն ֆոտոշոփով ջնջել է Պուտինի լուսանկարները

Jan 04, 2016 Comments Off on Պորոշենկոն ֆոտոշոփով ջնջել է Պուտինի լուսանկարները

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն թվիթերյան իր էջում հրապարակել է բրիտանական «The Economist» ամսագրի  շապիկը, որտեղ նա ֆոտոշոփով հեռացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Որոշնվերներ ընդունում եմ  ոչ որպես հաճոյախոսություն, այլ անձնական պատասխանատվություն: Կմասնակցեմ օրակարգային բոլոր տոներին»,-գրել է նա:

Ի պատասխան այս հրապարակման՝ սոցիալական ցանցի օգտատերերը ծաղրել են նրա հրապարակումը և հրապարակել նկարի օրիգինալ տարբերակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահը  չէր շնորհավորել Պյոտր Պորոշենկոյին:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: