Ամենաերիտասարդ մայրիկը, ով ծննդաբերել է 5 տարեկան հասակում

Jan 04, 2016 Comments Off on Ամենաերիտասարդ մայրիկը, ով ծննդաբերել է 5 տարեկան հասակում

Բժշկության պատմությանը հայտնի Լինա Վանեսա Մեդինան (1933 թվ.) բժշկության պատմության մեջ ամենաերիտասարդ մայրն է, ով ծննդաբերել է 5 տարեկան, 7 ամսական և 17 օրեկան հասակում: Լինային 5 տարեկան հասակում ծնողները տեղափոխել էին հիվանդանոց աճուկային հատվածի մեծացման պատճառով: Սկզբնական շրջանում ենթադրվել է, որ աղջկա մոտ ուռուցք է առկա, սակայն շուտով բժիշկները հայտնաբերել են, որ աղջիկը գտնվում է հղիության 7-րդ ամսում: Բժիշկ Ժերարդո Լոզադան նրան տեղափոխել է Պերուի մայրաքաղաք, որպեսզի այնտեղի այլ մասնագետներ հաստատեն, որ Լինան իսկապես հղի է: 1 ամիս անց՝ 1939թ-ի մայիսի 14-ին նա որդի է ունենում: Աղջկա դեռևս ոչ լիովին կազմավորված կոնքի պատճառով կատարվում է կեսարյան հատում: Ծննդյան պահին նրա երեխան կշռել է 2,7 կգ և անվանակոչվել է ի պատիվ Լինայի բժշկի՝ Ժերարդո: Ժերարդոն դաստիարակվել է որպես Լինայի եղբայր և միայն 10 տարեկան հասակում է տեղեկացել, որ Լինան իրականում իր մայրն է: Երեխան առողջ է մեծացել, սակայն մահացել է 1979թ-ին 40 տարեկան հասակում ոսկրածուծի հիվանդությունից: Ոչ մի փաստաթղթում Լինայի երեխայի հոր մասին նշում չի եղել, իսկ աղջիկը երբեք հարցազրույց չի տվել և ոչ մի մեկնաբանություն չի արել այդ առթիվ: Լինայի հորը ձերբակալել են, սակայն ապացույցների բացակայության պատճառով ազատ են արձակել: Ենթադրվում է, որ աղջիկը ծիսական օրգիայի զոհ է դարձել: Հետագայում Լինան ամուսնացել է և 1972թ-ին կրկին որդի ունեցել:

realnews.am

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: