Պուտինը կարող է ռազմական անակնկալ մատուցել աշխարհին. The Washington Times

Jan 05, 2016 Comments Off on Պուտինը կարող է ռազմական անակնկալ մատուցել աշխարհին. The Washington Times

Ամերիկյան The Washington Times թերթի մեկնաբան Լ. Թոդ Վուդի համոզմամբ՝ վերջին մի քանի տարիներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի համար կազմակերպել է ռազմական անակնկալներ։ Ըստ նրա՝ 2016 թվականին հնարավոր են աշխարհաքաղաքական նոր անակնկալներ։

ՙՙՙՊուտինը չափազանց մեծ հնարամտությամբ օգտագործում է միջազգային կոնֆլիկտները ժողովրդին ներքին խնդիրներից հեռու պահելու համար։ Պուտինն անկանխատեսելի մարդ է, որը չի վախենում մարտական ուժ կիրառելուց, եթե համարում է, որ դա անհրաժեշտ է և ունակ է հաղթել։Պուտինը պետք է իմանա, որ ԱՄՆ-ի նոր նախագահը կլինի շատ ավելի ուժեղ, և ջանքեր կգործադրի ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հզորությունը վերածնելու ջանքեր։ Հետևաբար, Ռուսաստանն ունի միայն 12 ամիս, որպեսզի կատարի այն, ինչին ձգտում է երկրի ներսում Կրեմլի իշխանությունների պահպանմանը՚՚,- գրել է նա:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: