Ամանորի տոներին ցրտից 14 մարդ է մահացել

Jan 04, 2016 Comments Off on Ամանորի տոներին ցրտից 14 մարդ է մահացել

Լեհաստանում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ցրտահարությունից  14 մահ է արձանագրվել:

Ինչպես տեղեկացնում են լեհական լրատվամիջոցները, այս օրերին Լեհաստանում ջերմաստիճանը նվազել է մինչեւ  20 աստիճան ցուրտ, ցերեկը ջերմաստիճանը եղել է  -12 աստիճան:

Հիմնականում մահացել են անտուն քաղաքացիներ, որոնք փողոցում էին գիշերում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: