Ձվի եւ ալյուրի գինը Հայաստանում նվազել է

Jan 04, 2016 Comments Off on Ձվի եւ ալյուրի գինը Հայաստանում նվազել է

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հունվաի 4-ին կայացած խորհրդակցությանը ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը զեկուցել է, որ տոնական օրերից առաջ և հետո ուժեղացված հսկողություն է իրականացվել սոցիալական նշանակություն ունեցող 20 անուն ապրանքների գների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ Շաբոյանի՝ 2014 թ. դեկտեմբերի վերջի և 2015 թ. հունվարի նկատմամբ 2015-ի դեկտեմբերին և 2016 թ. հունվարի սկզբին գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով արձանագրվել է էական գնային նվազում, անգամ կան ապրանքատեսակներ, որոնց գները նվազել են 30-40 տոկոսով, օրինակ՝ ձվի, ալյուրի: Շաբոյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, շուկան կայուն է, և գների բարձրացման դեպքեր չեն արձանագրվել: Վարչապետ Աբրահամյանը հորդորել է ՏՄՊՊՀ նախագահին՝ շարունակել ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: