Հովիկ Աբրահամյանը հավանություն է տվել

Jan 04, 2016 Comments Off on Հովիկ Աբրահամյանը հավանություն է տվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հունվարի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված ծրագրերն ու քայլերը: Այս մասին տեղեկացնում է կառավարության Տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչությունը:

Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և գործիքակազմ՝ արտահանման տեմպերն ավելացնելու, նոր շուկաներ մուտք գործելու և արտահանումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավանություն է տվել արտահանման խթանման խորհուրդ ստեղծելու առաջարկությանը, որը կզբաղվի և´ երկարաժամկետ խնդիրներով, և´ համապատասխան ծրագրերի հիման վրա սեղմ ժամկետում օպերատիվ աջակցություն կցուցաբերի արտահանող ընկերություններին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետք է գնալ նման քայլերի՝ տնտեսություն առաջ մղելու համար և համոզմունք հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ կարձանագրվեն հաջողություններ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: