Մոսկվա-Սոչի չվերթը հետաձգվել է

Jan 04, 2016 Comments Off on Մոսկվա-Սոչի չվերթը հետաձգվել է

Ռուսական «Յուտէյր» ավիաընկերության ինքնաթիռի 7 ուղևորներ հրաժարվել են Սոչի-Մոսկվա թռիչքով մեկնելուց՝ ինքնաթիռում առկա կասկածելի սարքի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, երբ մի քանի ուղևորներ հայտարարել են, թե չեն պատրաստվում թռչել, ինքնաթիռի հրամանատարը որոշել է տարհանել ինքնաթիռի բոլոր ուղևորներին և մանրամասնությամբ զննել ողջ ինքնաթիռը:

Մարդկանց ավտոբուսներով տեղափոխել են Վնուկովո օդանավակայանի սպասասրահ: Թռիչքը հետաձգվել է 2 ժամով:

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: