Բունդեսլիգայի 2015/16 թթ մրցաշրջանի 1-ին փուլի լավագույն խաղացողը

Jan 05, 2016 Comments Off on Բունդեսլիգայի 2015/16 թթ մրցաշրջանի 1-ին փուլի լավագույն խաղացողը

«Բավարիա»-ի կիսապաշտպան Դուգլաս Կոստան Բունդեսլիգայի 2015/16 թվականի մրցաշրջանի առաջին մրցափուլի լավագույն խաղացող է ճանաչվել:

Kicker-ը հարցում է անցկացրել 18 ակումբների 244 խաղացողների շրջանում և ըստ այդմ բրազիլացու օգտին են քվեարկել հարցվողների 30,3%-ը: Կոստան շրջանցել է «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանիգին (23%) և «Բավարիա»-ի ռմբարկու Տոմաս Մյուլերին (14,8%):

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: