Մի հարամեք. ՀՀ գլխավոր համաճարակաբանի հորդորը

Jan 05, 2016 Comments Off on Մի հարամեք. ՀՀ գլխավոր համաճարակաբանի հորդորը

«Տարին մի օր է լինում այդ օրը: Մենք հայերս երկարացնում ենք այն ու մի քանի օր ենք նշում, բայց ես խորհուրդ կտամ, որ չչարաշահեն առաջին հերթին խմիչքը: Չի կարելի ամեն ինչը մեկ օրում ուտել՝ տապակած ուտեստները, վրայից խոզի բուդն ու խմորեղենները»,- ամանորյա խորհուրդներ տվեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:

Մասնագետը նշում է, որ չի կարելի տարբեր ուտեստները միաժամանակ ուտել.« Համենայնդեպս չեմ հիշում մի դեպք, որ նոր տարուց հետո ամբողջ հայ ազգն ընկնի հիվանդանոց»,-նկատեց Ասոյանը:

Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը Ամանորի առիթով հորդորում է աջ ու ձախ չհամբուրվել, որպեսզի վարակները չտարածվեն, սնունդն ու խմիչքն էլ չափավոր օգտագործեն եւ մեկ օրում ամեն ինչ չուտեն:

«Այնպես որ, բերեք մարդկանց չհարամենք, նորմալ ուտեն, իրենց Նոր տարին անցկացնեն»,-եզրափակեց հանրապետության գլխավոր համաճարակաբանը:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: