21-ամյա տղան կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր է պատճառել

Jan 04, 2016 Comments Off on 21-ամյա տղան կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր է պատճառել

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 2.25-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, թոքի վնասում հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 1994 թ. ծնված Գուրգեն Բ.-ն:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գուրգեն Բ.-ին նշված վնասվածքը պատճառել է ոմն Անզոր:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անզորը հանդիսանում է 1995 թ. ծնված Անզոր Կ.-ն, ով  բացատրական աշխատանքների շնորհիվ 2016 թ. հունվարի 1-ին, ժամը 02.30-ին, ինքնակամ ներկայացել է Արմավիրի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:

Անզոր Կ.-ն ձերբակալված է:

ՀՀ ՔԿ Արմավիրի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: