Գրիպի դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ.ԱՆ

Jan 04, 2016 Comments Off on Գրիպի դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ.ԱՆ

Տոնական օրերին լայն թափով շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խմբերի գործունեությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հետ այցելում է բժշկական կազմակերպություններ: Մասնագետների կողմից հսկայական աշխատանք է տարվում գրիպով և այլ հիվանդների բուժման ուղղությամբ։ Իրավիճակը վերահսկելի է:

Ցավոք, ոմանք բժշկի են դիմում ուշացումով, զբաղվում ինքնաբուժմամբ։ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում, անկախ նրանից, որ տոնական օրեր են, գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով գրիպանման երևույթների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձիք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում: Մի զբաղվեք ինքնաբուժմամբ, առանց բժշկի նշանակման մի օգտագործեք հակաբիոտիկներ: Եթե առողջ եք` մի շփվեք հիվանդների հետ։ Եթե Ձեզ մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա անհրաժեշտ է սահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին: Չնայած բժիշկների անընդմեջ աշխատանքին և պայքարին, բարդություններն ու անցանկալի հետևանքները հիմնականում ուշ դիմելուարդյունք են։

Հիշեցնենք, որ տոնական օրերին ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում սահմանվել է հերթապահություն`անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն կազմակերպելու համար:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: