Հիվանդանոցում մահացել է «Բարի Սամարացի»-ի աշխատակիցը

Jan 04, 2016 Comments Off on Հիվանդանոցում մահացել է «Բարի Սամարացի»-ի աշխատակիցը

Հունվարի 2-ին, Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Երևանի բնակիչ, 61-ամյա Էմմա Թադևոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել 2015թ. դեկտեմբերի 30-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, դեկտեմբերի 30-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 25-ամյա Արայիկ Ստեփանյանը Այվազովսկի փողոցի 14ա շենքի դիմաց իր վարած «Lancy» մակնիշի 33 VO 871 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Է. Թադևոսյանին, և նրան իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով, Է. Թադևոսյանը աշխատում էր «Բարի Սամարացի» ՍՊԸ-ում, իսկ վրաերթին ականատես է եղել նրա տղան:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: