Ահաբեկչության հետեւանքով 12-ամյա երեխա է զոհվել

Jan 04, 2016 Comments Off on Ահաբեկչության հետեւանքով 12-ամյա երեխա է զոհվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ֆրանսիական Le Jardin ռեստորանի հարեւանությամբ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել: Ահաբեկչության հետեւանքով 12-ամյա տղա է զոհվել, 15 հոգի վիրավոր է: Այս մասին գրում է Reuters-ը:

CNN-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ի երեկոյան:

Նշվում է, որ այդ ռեստորանը մեծ ճանաչում է վայելում օտարերկրացիների շրջանում: Այն սիրված վայր է նաեւ տեղի պաշտոնյաների համար:

Լուրեր, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: