Սահմանի «վախը» ու երեխաները…

Jan 09, 2016 Comments Off on Սահմանի «վախը» ու երեխաները…

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը հենց սահմանագծին է: Անցած 2015 թվականին գյուղը բավականին տուժեց հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի սաները , թեև սովոր են կրակոցներին, բայց պայքարի ոգին կրում են իրենց մեջ: Ջերմ ու հայրենիք ունեցող հայացքներով Ամանորյա հանդես են տալիս….
Այս ամենի ականատեսը դարձավ նաև Հայելի.am-ի թղթակիցը:

Մանկապարտեզի երկարամյա տնօրեն Սվետլաննա Մանուչարյանը փաստեց. «Կրակոցների ժամանակ բարձր երաժշտություն ենք միացնում, որ երեխաները չլարվեն: Երեխաները գիտակցում են, հայացքներում լարվածություն կա: Հարցնում են` ընկեր Սվետա, կարող ենք դրսում խաղա՞լ»,- ընդգծեց մանկապարտեզի տնօրենը:

Սվետլաննա Մանուչարյանը բարեմաղթանք ունի: Նա ուզում է, որ Հայաստանում ծնված սերունդը այլևս կրակոցի ձայն չլսի, որ խաղաղ դիմավորեն Ամանորի տոնը ու սթրես բառը դուրս գա մեր առօրյաից:

«Աշխույժ երաժտությամբ, ժպիտով ու խաղով վանում ենք մահ ունենալու սարսափը: մեզ կհասկանանա միայն դրա միջով անցած մարդիկ: Մեր զգացածը ուրիշ է: Մեր ուրախությունն էլ ուրիշ է: Մենք ամեն ծնված տղայի մեջ` զինվոր, ամեն աղջկա մեջ` զինվորի մայր ենք տեսնում»-ասաց մանկապարտեզի տնօրենը:

Նրա փոխանցմամբ` արտագաղթողները անպատրաստ, չկայացած մարդիկ են.«Արդեն դադարել է արտագաղթը: Պայքարի գիտակցությունն է հաղթում»:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: