ԱՄԷ-ն Իրանից հետ է կանչում իր դեսպանին

Jan 04, 2016 Comments Off on ԱՄԷ-ն Իրանից հետ է կանչում իր դեսպանին

WAM գործակալության փոխանցմամբ՝ ԱՄԷ-ն հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին։ Այդ մասին նշված է ԱՄԷ-ի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Իրանից հետ է կանչվել ԱՄԷ-ի դեսպանը, կրճատվել է ներկայացուցչության աշխատակիցների թիվը։ Հայտարարության մեջ նշված է, որ այդ բացառիկ քայլը կապված է Պարսից ծոցի արաբական երկրների ներքին գործերին Իրանի շարունակական միջամտության հետ, որը վերջին շրջանում հասել է աննախադեպ մակարդակի։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: