15 ժամ է պահանջվել, որ հղիին Ախպրաձորից հիվանդանոց հասցնեն

Jan 04, 2016 Comments Off on 15 ժամ է պահանջվել, որ հղիին Ախպրաձորից հիվանդանոց հասցնեն

Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի բնակչուհի, 37-38 շաբաթական հղիին հիվանդանոց տեղափոխելու համար Վարդենիսի բժշկական կենտրոնի «Շտապօգնության» անձնակազմից 15 ժամ է պահանջվել՝ դժվարանցանելի ճանապարհների պատճառով: «Շտապօգնության» բժիշկ Հայկ Թովմասյանը NEWS.am-ին պատմել է, որ կանչը ստացել են կեսօրին՝ ժամը 12:00-ին, գիշերը ժամը 3-ին հասել են հիվանդանոց:

«Հղին ծննդաբերական ցավեր չէր ունեցել, պարզապես հորեղբոր քեֆը լավ էր եղել, վախեցել էր, որ հանկարծ կծննդաբերի, իսկ ճանապարհները փակ են, զանգել էր միանգամից փրկարարական ծառայություն, որ գան հղիին տանեն հիվանդանոց: Իրենք էլ մեզ էին զանգել»,- ասել է բժիշկը:

Բժիշկը պատմեց, որ գնացել են երկու փրկակարական, մեկ «Շտապօգնության» մեքենա, ճանապարհը բացելով մի կերպ մի քանի ժամում հասել են գյուղ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: