Երկկողմանի փակվել է Սևան-Վարդենիս ավտոճանապարհը

Jan 04, 2016 Comments Off on Երկկողմանի փակվել է Սևան-Վարդենիս ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով փակվել է Սևան-Վարդենիս և Վարդենիս-Սևան ավտոճանապարհը:
Փակ են նաև Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: