Ռուսաստանի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարության մասին

Jan 04, 2016 Comments Off on Ռուսաստանի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարության մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունը հիտլերյան Գերմանիայի արդյունավետության մասին:

«Շատ բան հասկանալի է դառնում, ի դեպ»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանը նացիզմի ժամանակաշրջանի Գերմանիան ներկայացրել է որպես նախագահական կառավարման ձեւի իր կարծիքով արդյունավետ մոդել:

Սակայն Էրդողանի  մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ խոսքերը կտրվել էին համատեքստից ու սխալ էին մեկնաբանվել և, որ նախագահն այդ օրինակը որպես բացասական է ներկայացրել:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: