Մահացել է «Գրեմմիի» մրցանակակիր երգչուհի Նաթալի Քոուլը

Jan 04, 2016 Comments Off on Մահացել է «Գրեմմիի» մրցանակակիր երգչուհի Նաթալի Քոուլը

«Գրեմմիի» իննապատիկ մրցանակակիր Նաթալի Քոուլը մահացել է 66 տարեկանում: Ըստ Mirror-ի վերջերս երգչուհին հետաձգել էր իր ելույթներից մի քանիսը. 2009 թվականին նրան նոր երիկամ էին փոխպատվաստել: Նաթալի Քոուլը ծնվել է 1950 թվականին, ջազ դաշնակահար ու երգիչ Նեթ Քինգ Քոուլի ընտանիքում: Նրա առաջին ալբոմը թողակվել է 1975թ., այդ տարի նա «Գրեմմի» է ստացել «լավագույն նորեկ» ու «R’n’b ոճում կանացի լավագույն վոկալ կատարում» անվանակարգերում: Նաթալի Քոուլն 9 «Գրեմմի» արձանիկ ունի, որոնցից երկուսը՝ հոր երգերի քավեր տարբերակներով «Unforgettable… with Love» (1991) ալբոմի համար, որը վաճառվել է 14 մլն օրինակով:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: