Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է սպանության մեջ մեղադրվող Արտյոմ Գասպարյանին

Jan 04, 2016 Comments Off on Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է սպանության մեջ մեղադրվող Արտյոմ Գասպարյանին

Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է մի լուսանկար, որում գտնվող անձը մեղադրվում է սպանության մեջ:  Կասկածյալը ազգությամբ հայ 32-ամյա Արտյոմ Գասպարյանն է:

Վերջինը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ գողություն, մեքենայի առեւանգում, մահափորձ եւ սպանություն, որոնք նա, ըստ ոստիկանության, կատարել է վերջին 26 օրերի ընթացքում:

Ենթադրյալ հանցագործը գործել է Լոս Անջելեսում, Բըրբենքում, Առլետայում, Հոլիվուդում եւ Կարսոնում:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: