Ի՞նչ է Ճրագալույցի Սուրբ Պատարագը

Jan 04, 2016 Comments Off on Ի՞նչ է Ճրագալույցի Սուրբ Պատարագը

– Ի՞նչ է Ճրագալույցի Սուրբ Պատարագը:

– Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվում է տարին 2 անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների նախորդ օրը երեկոյան: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագները տուն են տանում՝ որպես Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության կենարար Լույսի խորհրդանիշ:
qahana.am

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: