Կտեղափոխվի «Չելսի»

Jan 04, 2016 Comments Off on Կտեղափոխվի «Չելսի»

Դոնեցկի «Շախտյոր»-ի հարձակվող Ալեքս Տեյշեյրան մոտ է «Չելսի» տեղափոխությանը։ Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը։

Սպասվում է, որ 25-ամյա բրազիլացու տրանսֆերի մասին կհայտարարվի արդեն առաջիկա օրերին։

Նշվում է, որ Տեյշեյրայի առաջիկա տեղափոխության հարցում բեկումնային դեր է ունեցել «Չելսի»-ի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը, ով լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Շախտյոր»-ից։

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: