Սիրիայի քիմիական զենքը լիովին ոչնչացված է

Jan 04, 2016 Comments Off on Սիրիայի քիմիական զենքը լիովին ոչնչացված է

Սիրիայի արաբական հանրապետության կողմից հայտարարագրված քիմիական զենքն ամբողջովին ոչնչացված է, այս մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը. գրում է TASS գործակալությունը։

Ֆտորաջրածնի վերջին 75 մխոցները վերամշակվել են Տեխաս նահանգի ձեռնարկություններից մեկում, ասվում է ՔԶԱԿ-ի հայտարարությունում։ «Այդ գործընթացն ավարտում է քիմիական զենքի սիրիական ծրագրի ոչնչացման կարևոր գլուխը»,- նշել է կազմակերպության ղեկավար Ահմեթ Ուզյումջյուն։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: