Հեռացվում են շենքերի տանիքներից կախված սառցալեզվակները

Jan 04, 2016 Comments Off on Հեռացվում են շենքերի տանիքներից կախված սառցալեզվակները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների  տանիքներից  կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան  մաքրման աշխատանքները:

Գործընթացը մեկնարկել է կենտրոնական փողոցներում, որտեղ հետիոտնի անցուդարձը համեմատաբար ավելի աշխույժ է: Այդուհետ աշխատանքները կտեղափոխվեն համայնքային նշանակության երկրորդական փողոցներ ու բակային տարածքներ:

Այս գործընթացում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում  է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը:  Ներգրավված են նաև  համատիրությունների աշխատակիցները: Աշխատանքները մայրաքաղաքում կծավալվեն այնքան ժամանակ, մինչև իսպառ վերանա սառցալեզվակների ընկնելու վտանգը:

Բոլոր դեպքերում, Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է  ցուցաբերել զգուշություն և այս օրերին հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: