Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը

Jan 04, 2016 Comments Off on Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը

Կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն, ով այսօր հացադուլ էր հայտարարել, դադարեցրել է հացադուլը, որովհետև վերջինիս պահանջները բավարարվել են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գևորգ Սաֆարյանի փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանի խոսքով՝ Գևորգ Սաֆարյանը պահանջում էր իրեն չտեղափոխել ընդhանուր խուց՝ վախենալով բռնության ենթարկվելուց: Պահանջը, ըստ Տիգրան Հայրապետյանի բավարարվել է, Սաֆարյանը մնալու է առանձին խցում:

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանն այս պահին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Գ. Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան կամ ինչպես հայտնի է՝ Հրեշտակապետ Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Սաֆարյանին և «Նոր Հայաստան»-ի մի քանի անդամներին բերման էին ենթարկել Ամանորի գիշերը, Ազատության հրապարակից, ոստիկանության ներկայացուցիչների հետ բախումներ ունենալուց հետո:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: