Նավթի համաշխարհային գներն աճում են

Jan 04, 2016 Comments Off on Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ընթացող առք ու վաճառքի արդյունքում նավթի համաշխարհային գներն աճ են գրանցում: Ինչպես գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Bloomberg-ին,  Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 3,35%-ով՝  հասնելով 38.18 դոլարի մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը թանկացել է 1,96 տոկոսով և կազմել 37,77 դոլար մեկ բարելի դիմաց:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ նավթի արտադրության ոլորտում Իրանն ՕՊԷԿ-ի անդամ երկրների շարքում զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ Սաուդյան Արաբիան՝ առաջին տեղը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: