Ուկրաինայի զինյալները ռմբակոծել են ԴԺՀ օդանավակայանը

Jan 04, 2016 Comments Off on Ուկրաինայի զինյալները ռմբակոծել են ԴԺՀ օդանավակայանը

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդավարական հանրապետությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ուժայինները ռմբակոծել են Դոնեցկի նախկին օդանավակայանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Ուկրաինայի ուժայինները առավոտյան ժամը 07:00-ից  մինչև 09:00-ն ռմբակոծել են օդանավակայանը»,-հաղորդել է գործակալությունը:

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է հրթիռներով, արկերով, ծանր ու թեթև զենքերով:

Ավելի վաղ, Ուկրաինայի զինյալները աշխարհազորայիններին մեղադրել էին մեկ օրում  42 անգամ հրադադարի ռեժիմը խախտելու համար:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: