Հրդեհ`Ադրբեջանում. զոհերի թիվը հասել է 10-ի

Jan 04, 2016 Comments Off on Հրդեհ`Ադրբեջանում. զոհերի թիվը հասել է 10-ի

Ադրբեջանական «Գյունեշլի» նավթագազային հարթակում, որը տեղակայված է Կասպից ծովում, հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի:

Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Ադրբեջանի ԱԻՆ-ի հղումով, փրկարարները Կասպից ծովում հայտնաբերել են ևս հանքավայրի ևս երկու աշխատակիցների մարմինները: Այնտեղ ինքնաթիռ է ուղարկվել՝ զոհերի մարմիններն ափ հանելու և ճանաչման գործընթացն սկսելու համար:

Կասպից ծովից նավթ և գազ արդյունահանող հարթակում հրդեհը բռնկվել էր դեկտեմբերի 4-ին:

Այս պահին նավթի արդյունահանման մասում հրդեհը հաջողվել է մարել, սակայն գազային մասը դեռ շարունակվում է այրվել: Ադրբեջանի ԱԻՆ տվյալներով՝ հաջողվել է փրկել 33 մարդու կյանք:

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 10 մարդ: Եվս 20-ն անհետ կորած են համարվում:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: