Քաղաքացին տուն չի վերադարձել

Jan 04, 2016 Comments Off on Քաղաքացին տուն չի վերադարձել

Հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Անխլի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողա-փրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատիկցների ուժերով իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որը՝ ժամը 01.55-ին, վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով դադարեցվել է:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: