Ռուսաստանի հետ պետք է երկխոսել

Jan 04, 2016 Comments Off on Ռուսաստանի հետ պետք է երկխոսել

 

Ռուսաստանի հետ երկկողմ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է շարունակել բարձր մակարդակով երկխոսությունը: Այս մասին Ճապոնիայի խորհրդարանի նստաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Սինձո Աբեն:

Նրա խոսքով՝ առանց բարձր մակարդակի երկխոսության հնարավոր չէ լուծել Ռուսաստանի հետ երկկողմ խնդիրները (հյուսիսային տարածքները կամ Հարավային Կուրիլյան կղզիները): «Այդ պատճառով մենք նման երկխոսության համար հնարավորություններ ենք փնտրում»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ճապոնիա հնարավոր այցին՝ Աբեն կարծիք է հայտնել, որ այցը պետք է կայանա դրան համապատասխան ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: