Թուրքիան ընդդեմ Ռուսաստանի բողոքի նոտա է հղել

Jan 04, 2016 Comments Off on Թուրքիան ընդդեմ Ռուսաստանի բողոքի նոտա է հղել

 

Թուրքիան սկսել է նյութեր պատրաստել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների դեմ բողոք ներկայացնելու համար:

Այս մասին Daily Sabah-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա էլիթասը:

Թուրք նախարարի խոսքով՝ ներկայումս բողոքն ուսումնասիրվում է՝ ԱՀԿ ուղարկելու համար: Թուրքիայի իշխանությունները զբաղված են Ռուսաստանի կողմից կազմակերպության օրենքները խախտելու վերաբերյալ ապացույցներ հավաքելով: «Մենք միջազգային դատարաններում կպաշտպանենք բոլոր նրանց իրավունքները, ովքեր տուժել են պատժամիջոցներից»,- խոստացել է նախարարը, հայտնում է ՌԲԿ-ն: «Ձեռներեցները վստահել են ՌԴ կառավարությանը եւ գումար են ներդրել այդ երկրում: Մենք փորձում ենք համբերատար լինել, սակայն սպասում ենք Թուրքիայի դեմ էմբարգոյի», — նշել է Էլիթասը:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: