Լիլուի երկար տարիների երազանքը. բացահայտում է

Jan 05, 2016 Comments Off on Լիլուի երկար տարիների երազանքը. բացահայտում է

Երգչուհի Լիլուն արդեն երկար տարիներ չի կարողանում իրականացնել իր ամենացանկալի երազանքն` Ամանորը դիմավորել տանը, հարազատ մարդկանց շրջապատում:

Լիլուն սիրում է իր աշխատանքը, որի պահանջներից մեկն Ամանորին մարդկանց երգ նվիրելն է (իհարկե, վարձատրությամբ):

«Ամանորը իմ սիրելի տոներից մեկն է, ցանկանում եմ տանը մտերմիկ միջավայրում դիմավորել, բայց պետք է այդ օրերին աշխատեմ։ Ամանորի գիշերն,  ինչպես ամեն տարի, այս տարի անպայման պահելու եմ երազանք, կարծում եմ` երազանքներին պետք է հավատալ և ձգտել, իսկ եթե ունենք նպատակ ապա այն հաստատ կիրականանա»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Լիլուն։

Երգչուհին Ամանորին հյուրերին զարմացնում է իր խոհարարական վարպետությամբ․ «Շատ սիրում եմ խոհանոցում լինել և իհարկե պատրաստել ուտեսնետներ և հյուրասիրել, նույնիսկ ունեմ ավանդական ամանորյա իմ ուտեստները, որին հյուրերս անհամբեր սպասում են,  թե երբ են ճաշակելու»։

Երգչուհին հույս ունի, որ 2016 թվականը դրական առումներով չի տարբերվի 2015 թվականից։ «Մեկ բառով կարող եմ ասել, որ 2015 թվականն, իրոք, հաջողակ տարի էր ինձ համար, 2014-ը իմ տարին էր»։

2016 թվական նոր ենք մուտք գործել, այդ իսկ պատճառով երգչուհին դեռ չի ցանկանում խոսել ծրագրերի մասին, բայց հույս ունի, որ այն կլինի 2015 թվականի շարունակությունը։

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: