Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսարանի մոտ հրաձգությունից խաղաղ բնակիչ է վիրավորվել

Jan 04, 2016 Comments Off on Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսարանի մոտ հրաձգությունից խաղաղ բնակիչ է վիրավորվել

Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում՝ Հնդկաստանի հյուպատոսարանի հարեւանությամբ, հրաձգությունից խաղաղ բնակիչ է վիրավորվել:

4 զինված անձանցից բաղկացած խումբը Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսարանի վրա հարձակման փորձ էր ձեռնարկել: Նրանցից 2-ը սպանվել են: Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Շեր Ջան Դուրանին հայտնել է, որ հարձակվողները զինված են եղել նռնակներով, նռնականետներով եւ թեթեւ զենքով: Նրանք կրակ են արձակել շենքի ուղղությամբ, փոխանցում է RIA Novosti-ն:

Կատարվածի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: