Վատիկանը ճանաչել է Պաղեստինյան պետությունը
Reuters-ը՝ հղում անելով Սուրբ Գահին տեղեկացնում է,որ անցած տարի կնքված համաձայնագիրը, որով Վատիկանը դե-ֆակտո ճանաչում է Պաղեստինը, պաշտոնապես ուժի մեջ է մտել:
Վատիկանը «Պաղեստին պետության» հետ իր առաջին համաձայնագիրը ստորագրել է անցած տարվա հունիսին, երբ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը վերջ տալու նպատակով միջոցառումների ընդունման կոչ է արել և աջակցել է երկու պետությունների միջև վիճելի տարածքների բաժանմանը:
«… Սուրբ Գահը և Պաղեստինի պետությունը միմյանց հայտնել են, որ (համաձայնագրի) ուժի մեջ մտնելու ընթացակարգային պահանջները իրագործվել են»,- նշել են Վատիկանում: